211652_close_icon
views-count25038 դիտում article-date 09:53 11-11-2024

Երևանում 39-ամյա կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ քթի վիրահատությունից հետո ունեցել է առողջական խնդիրներ ու դրա մեղավորը «Լորեստ» կլինիկայի բժիշկն է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին է զանգահարել Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Էմմա Խ․-ն և հայտնել, որ հոկտեմբերի 22-ին Օրբելի փողոցի 65 հասցեում գործող «Լորեստ» կլինիկայի բժիշկ Արթուր Մուրադյանը վիրահատել է իր քիթը, սակայն վիրահատությունից հետո ունեցել է ցավեր, վերքեր՝ կոկորդի հատվածում, հեմատոմաներ՝ քթի հատվածում և լեզվի տակ կտրված վերք, ինչը պայմանավորվածության մեջ չի եղել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնել է ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Լալազարյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր