1992 դիտում
11:39 10-12-2014
Հարյուրավոր ուխտավորներ են այցելում Օձուն՝ ծանոթանալու վերականգնված սրբավայրին. տեսանյութ
Վերականգնման աշխատանքների ավարտից հետո վերաբացված Օձունի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցի են այցելում հարյուրավոր ուխտավորներ:
Ինչպես հայտնվել էր ավելի վաղ, Օձունի 6-րդ դարի գմբեթավոր բազիլիկ հռչակավոր եկեղեցին վերականգնվել է համայն հայության աջակցությամբ:
Ըստ Օձունի քահանա Տ. Վրթանես Բաղալյանի` եկեղեցի այցելող ուխտավորներն ու զբոսաշրջիկները բարձր գնահատականներ են տալիս վերականգնման աշխատանքներին: «Վերականգնման գործում մեծ ներդրում ունեն տաղանդավոր ճարտարապետ Միշա Հակոբյանը և վերականգնող շինարար Լևիկ Ղուկասյանը: Շնորհակալություն հիմնական բարերար Մովսես Ձավարյանին, Հովհան Օձնեցու անվան հիմնադրամի տնօրեն Վանուշ Շերմազանյանին, իր գործընկերներին և հոգաբարձուներին»,- ասում է Տ. Վրթանես քհն. Բաղալյանը՝ հիշելով մարդկանց, ովքեր կանգնած էին Օձունի վերականգնման ծրագրի ակունքներում, սակայն այդպես էլ չտեսան իրենց աշխատանքի արդյունքը՝ Սոս Սարգսյանին, Հակոբ Հակոբյանին ու Հենրիկ Մամյանին: «Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի»,- ասում է քահանան:
Հավելենք, որ Օձունի եկեղեցու վերականգնման աշխատանքները տևեցին 3 տարի:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
12659 դիտում
21:11 06-07-2019
ԱԻՆ փոխնախարարը այցելում է բուժհաստատություններ՝ տեղում ծանոթանալու վթարից տուժած քաղաքացիների առողջական վիճակին
Այս բաժնից
916 դիտում
20:42 13-01-2025
Մհերն իրեն դրսևորեց որպես ազգային նկարագրի տեր, նվիրյալ և սկզբունքային հայորդի․ «ՀայաՔվե»
1252 դիտում
20:17 13-01-2025
Մհերը լավ հայ էր, պայքարող տեսակ․ Տիգրան Աբրահամյան
1876 դիտում
19:58 13-01-2025
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան առիթով