Դանի Դիլեյնի. Հայաստանի հավաքականի կազմում ամենավտանգավորը Մովսիսյանն ու Մխիթարյանն են
Դանիայի հավաքականի կիսապաշտպան Դանի Դիլեյնին Եվրո-2016-ի որակավորման փուլում Հայաստանի հավաքականի հետ խաղից առաջ ընդհծել է մրցակցի առավել վտանգավոր խաղացողներին:
«Լավ գիտեմ Յուրա Մովսիսյանին, որը մի քանի տարի առաջ հանդես է եկել Դանիայում: Նա իսկական ռմբարկու է և շատ վտանգավոր տուգանային հրապարակում: Սեփական փորձով գիտենք, որ նա կարող է գոլեր խփել:
Շատ լավ մարզավիճակում է գտնվում Հենրիխ Մխիթարյանը: Կարևոր չէ, թե նա որ դիրքում է խաղում, ամեն տեղ էլ հավասարաչափ վտանգավոր է: Ցանկացած իրավիճակումնա կարող է թիմին օգտակար լինել և վճռել հանդիպման ելքը», ասել է Դիլեյնին:
Հիշեցնենք, որ Հայաստան-Դանիա հանդիպումը կկայանա այսօր՝ սեպտեմբերի 7-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Խաղը կմեկնարկի 20:00-ին: