211652_close_icon
views-count7075 դիտում article-date 10:13 14-01-2017

Կառաջադրվեմ այնտեղ, որտեղ ամենավտանգավորը և ռիսկայինն է լինելու. Նաիրա Զոհրաբյան. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Խոսակցություններ կան, որ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն առաջիկա ընտրություններում ևս կառաջադրվի ռեյտինգային ընտրակարգով: Հավանական է, որ նա առաջադրվի Մալաթիա-Սեբաստիա համայնքում, որտեղ ՀՀԿ-ն առաջադրելու է իր «ծանր հրետանուն»՝ հիմնական ձայներ բերողներից մեկին՝ Սամվել Ալեքսանյանին: «Առավոտ»-ի հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանն ասել է. «Ես բոլոր հարցերին կպատասխանեմ միայն Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու հայտարարությունից հետո: Իսկ ինչ վերաբերում է Մալաթիա-Սեբաստիայում առաջադրվելուն, այո, չի բացառվում, որ հենց այդ համայնքում էլ ես առաջադրվեմ ռեյտինգային ընտրակարգով: Ինձ համար բացարձակապես տարբերություն չկա, թե հանրապետության 13 ընտրատարածքներից որ մեկում ես կառաջադրվեմ ռեյտինգային կարգով: Բնականաբար, կառաջադրվեմ այնտեղ, որտեղ ամենավտանգավորը և ռիսկային է լինելու»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր