211652_close_icon
views-count53445 դիտում article-date 11:39 07-09-2015

Խոշոր ու շղթայական ավտովթար «Էրզրում» ռեստորանային համալիրի մոտ. հարսանքավորները վթարի վայրում մի իսկական շոու էին սարքել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:20-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ «Էրզրում» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Երևան քաղաքի Նորք Մարաշ 17 փողոցի բնակիչ Պերճ Աբովյանի վարած Mercedes մակնիշի 34 OD 194 համարանիշի և Դավիթաշեն 2-րդ փողոցի բնակիչ Վաչագան Կարապետյանի վարած BMW X5 մակնիշի 02 ԼՕ 002 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո Վ. Կարապետյանը BMW X5-ով բախվել է ռեստորանային համալիրի մոտ կայանված Lexus մակնիշի 33 US 335 համարանիշի, Վազ 2106 մակնիշի 28 US 193 համարանիշի և LADA մակնիշի 600 ՏՏ 01 համարանիշի ավտոմեքենաներին: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները, ովքեր մեծ դժվարությամբ են կարողացել կարգի հրավիրել վթարի վայրում հավաքված քաղաքացիներին, ովքեր հիմնականում ախալքալաքցիներ էին և նշված համալիրում մասնակցում էին հարսանեկան արարողության: Դեպքի վայր էր ժամանել նաև ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Հովհաննիսյանը: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով հարվածել է BMW X5-ին, իսկ BMX X5-ի վարորդն էլ, բախումից հետո չկարողանալով կառավարել ավտոմեքենան, հարվածել է մնացած կայանված ավտոմեքենաներին: Հարվածի հետևանքով էլ BMW-ի հետևի անվահեծանը կոտրվել էր: Ըստ տեղեկությունների՝ Mercedes-ի վարորդը, ով եղել է ոչ սթափ վիճակում, դեպքի վայրից դիմել է փախուստի և մեկ ուրիշի են ներկայացրել՝ որպես վարորդ: Դեպքի վայր էր ժամանել նաև ՃՈ հետաքննչական բաժնի պետի տեղակալ Մադաթյանը, իսկ տեղում աշխատանքները ղեկավարում էր հետաքննիչ Գեղամ Ծառուկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վթարի վայրում հարսանիքի մասնակիցներից միջին տարիքի մի կին, ով ներկայանում էր որպես ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնյա, ոստիկաններին համոզում էր, որպեսզի հանդիպի տեղում գտնվող ՀՀ փոխոստիկանապետ Ս. Հովհաննսիյանին: Նրան մի քանի անգամ ասվեց, որ փոխոստիկանապետը զբաղված է, սակայն նա պնդեց, որ ինքն անձամբ ճանաչում է փոխոստիկանապետին: Դրանից հետո այդ կինը մոտեցավ Ս. Հովհաննիսյանին և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանին: Զարմանալին այն էր, որ այդ կինը, ով պնդում էր, որ ինքն անձամբ ճանաչում է փոխոստիկանապետին, սկսեց զրույցի բռնվել Ա. Պետրոսյանի հետ: Նա փորձում էր պարզել, թե վթարի հետևանքով ինչ գործողություններ է կատարելու ոստիկանությունը, իսկ Ա. Պետրոսյանին էլ մեկ-մեկ կոչում էր Ս. Հովհաննիսյան: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր