Թուրքիայի վարչապետն արտակարգ նիստ է հրավիրել
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն արտակարգ նիստ է հրավիրել, հաղորդում է Hurriyet-ը:
Ինչպես նշում է թերթը, պատճառը Հաքքարի նահանգի Յուքսեքով քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունն է:
Նիստին ներկա են գտնվել Թուրքիայի փոխվարչապետներ Նուման Քուրթուլմուշը, Թոգրուլ Թուրքեշը և Ջավաթ Յըլմազը, ինչպես նաև այդ երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Հուլուսի Աքարը, ՆԳ նախարար Սելամի Ալթինոքը և Ժանդարմերիայի գլխավոր հրամանատար Գալիփ Մենդին:
Յուքսեքով քաղաքում Քրդական աշխատավորական կուսակցության անդամները նախօրեին պայթեցրել են 2 զրահամեքենա, ինչից հետո փոխհրաձգություն է սկսվել քուրդ զինյալների և թուրքական ոստիկանության միջև: