Ֆրանսիայի նախագահն անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երկրի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության կողմից իրականացված լրտեսման մասին տեղեկությունից հետո անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել այսօր, հաղորդում է Bloomberg-ը:
Օլանդին մոտ կանգնած իրազեկ աղբյուրը հայտնել է, որ անվտանգության խորհուրդը պետք է գնահատական տա տեղեկատվության իսկությանը և համապատասխան եզրակացություններ անի:
Միևնույն ժամանակ Վաշինգտոնում հերքում են ֆրանսիացի չինովնիկներին գաղտնալսելու մասին մեղադրանքները: