211652_close_icon

Ալեքսանդր Տուրչինովն ազգային անվտանգության արտակարգ նիստ է հրավիրել

views-count1226 դիտում article-date 20:46 01-03-2014
Ուկրաինայի նախագահի լիազորությունները ժամանակավորապես ստանձնած երկրի Գերագույն Ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը Ազգային անվտանգության և պաշտպանության արտակարգ նիստ է հրավիրել: Այս մասին հայտնել է Բատկիվշչինա-ի մամլո ծառայությունը: Նիստում քննարկվում են Ղրիմի իրադարձությունները և ռուսական զորքի տեղակայումը այնտեղ: Հիշեցնենք, որ այսօր ՌԴ Դաշնային բյուրոն հավանություն տվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ղրիմ զինված ուժեր մտցնելու առաջարկին:

Նմանատիպ նյութեր