Կամավորները ներգաղթյալներին սեփական ավտոմեքենաներով հասցնում են Ավստրիա
Գերմանիայից եւ Ավստրիայից 150 կամավորներ մեկնել են Հունգարիա, որպեսզի սեփական ավտոմեքենաներով օգնեն տեղափոխել ներգաղթյալներին: Առաջնահերթ Վիեննայի փախստականների ճամբարից ներգաղթյալների մի խմբի տեղափոխել են Գերմանիա:
Ոստիկանները քաղաքացիներին խնդրել են չդիմել նման քայլի, քանի որ դա համարվում է ներգաղթյալների անօրինական փոխադրում:
Հիշեցնենք, որ օրեր շարունակ Հունգարիայի իշխանությունները ներգաղթյալներին չէին թույլատրում նստել Ավստրիա եւ Գերմանիա ուղեւորվող գնացքները, ուստի նրանք Ավստրիայի սահման էին հասնում ավտոբուսներով կամ ոտքով: