«Իսլամական պետության» դիրքերին 30-ից ավելի ավիահարված է հասցվել
                        Միջազգային դաշինքի ավիացիան, որը գլխավորում է Միացյալ Նահանգները, 30-ից ավելի հրթիռային և ռմբային հարվածներ է հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից վերահսկվող սիրիական Ռաքքա քաղաքին, հաղորդում է Reuters-ը:
Հարվածները, մասնավորապես, հասցվել են արդյունաբերական գոտում և 17-րդ դիվիզիայի գոտում տեղակայված ԻԼԻՊ-ի դիրքերին: Զոհվածների և վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

