211652_close_icon
views-count50246 դիտում article-date 13:29 06-09-2015

Ողբերգական ավտովթար` Նուբարաշենում. բախվել են Ford-ն ու Запорожец-ը. վերջինի վարորդը մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` սեպտեմբերի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:10-ի սահմաններում Նուբարաշենի 6-րդ փողոցի թիվ 1 հասցեի դիմաց բախվել են Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի բնակիչ, 36-ամյա Դավիթ Մինասյանի վարած Ford Transit մակնիշի 776 ԼV 61 համարանիշի և Նուբարաշեն 12-րդ փողոցի բնակիչ, 66-ամյա Տիգրան Զաքարյանի վարած Запорожец մակնիշի 63 ԼՏ 200 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Տ. Զաքարյանը մարմնական վնասվածքներից գիտակցության չգալով` տեղում մահացել է: Վթարի վայր են ժամանել հրշեջ-փրկարարները և ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գեղամ Գալստյանը, ում կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Ըստ նախնական տեղեկությունների` վթարի մեղավորը եղել է Դ. Մինասյանը, ով աշխատում է Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկայում: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր