18817 դիտում
21:25 10-11-2015
Երևանում բախվել են ВАЗ 21099-ը և Запорожец-ը. վերջինի վարորդը գտնվել է ոչ սթափ վիճակում և չունի վարորդական վկայական. կան վիրավորներ, այդ թվում` անչափահաս երեխաներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում Արցախի պողոտայի և Այվազովսկու փողոցի խաչմերուկում բախվել են Արարատի մարզի բնակիչ, 48-ամյա Հրաչյա Ներսիսյանի վարած Запорожец մակնիշի 63 LL 874 համարանիշի և Երևանի բնակիչ, 74-ամյա Ռազմիկ Առաքելյանի վարած ВАЗ 21099 մակնիշի 05 OL 111 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Запорожец-ի ուղևորներ Երևանի բնակիչներ 7-ամյա Սուրեն, 9-ամյա Նորիկ և 11-ամյա Անահիտ Ավանեսյանները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, իսկ Երևանի բնակիչ 57-ամյա Անուշ Մելքոնյանը տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բրիգադները:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Մամիկոն Գրիգորյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչ Հրանտ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վթարի մեղավորը եղել է Запорожец-ի վարորդը, ով չունի վարորդական իրավունքի վկայական, իսկ վիրավորները նրա երեխաներն են:
Запорожец-ի վարորդ Հ. Ներսիսյանը ենթարկվել է բժշկական փորձաքննության և պարզվել է, որ նա գտնվել է ոչ սթափ վիճակում:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
48387 դիտում
19:52 21-11-2024
Ինչո՞ւ են մոտ 10 օր Շենգավիթի ոստիկանները՝ բաժնի պետի ու տեղակալի գլխավորությամբ, «տեռորի» ենթարկում վարչական շրջանը