Սարսափելի հանցագործություն. Տաճարի դիմաց հանցագործը սպանել է պատանդին փրկած քաղաքացուն (տեսանյութ)
Բրազիլիայում սարսափելի դեպք է տեղի ունեցել. Սան-Պաուլույում մարդաշատ վայրերից մեկում հանցագործը պատանդ է վերցրել մի կնոջ, որը բանկոմատներից մեկին գումար էր հանելիս եղել: Ոստիկաններից փրկվելու համար, հանցագործը պաշտպանվել է՝ թաքնվելով կնոջ հետևում: Նրանք հետ-հետ են գնացել դեպի տաճարի աստիճաններ, և այդ պահին նրանց է մոտեցել մի քաղաքացի, ոտքով հարվածել հանցագործին, որն էլ ազատել է կնոջը, բայց հանցագործը հրազենով կրակել է կնոջը փրկած քաղաքացու վրա:
Դրանից հետո, առիթից օգտվելով, ոստիկանական ուժերը կրակահերթ են արձակել հանցագործի ուղղությամբ: Արտակարգ դեպքի հետևանքով և պատանդ կնոջը փրկած քաղաքացին, և հանցագործը մահացել են:
Դեպքը տեսագրել են ականատես քաղաքացիները: