Պալմիրայի հնագույն տաճարի ոչնչացումը ռազմական հանցագործություն է. ՅՈՒՆԵՍԿՕ
«Պալմիրայում հնագույն Բաալ-Շամինի տաճարի ավերումը ռազմական հանցագործություն է եւ մեծ կորուստ ոչ միայն Սիրիայի բնակչության, այլեւ միջազգային հանրության համար»,-ասվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները պայթեցրել են 2000 տարի առաջ կառուցված տաճարը: Դա տեղի ունեցավ Պալմիրայի թանգարանի հսկիչ, հնագետ Հալեդ Ասսադի սպանությունից մեկ շաբաթ անց:
«Սիրիայի մշակութային ժառանգության պարբերական ոչնչացումը խոսում է այդ ժողովրդի հանդեպ իսլամիստների իրական նպատակի մասին, այն է՝ զրկել սիրիացիներին պատմությունից, մշակույթից եւ ինքնությունից»,-նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտարարության մեջ: