Վերջին 8 ամիսներին ամենաշատը Վրաստան են այցելել Հայաստանի քաղաքացիները
Վրաստանի Ներքին գործերի նախարարության ներկայացրած վիճակագրական տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին Վրաստան կատարվել է 3,9 մլն այցելություն, հաղորդում է apsny.ge-ն:
Ցուցանիշը 6,1%-ով ավելի է նախորդ տարվա համեմատությամբ, նշում է կայքը:
Այցելուների թվով առաջին տեղում է Հայաստանը՝ 943,000 մարդ: Հայաստանին հաջորդում են Ադրբեջանը՝ 931,000, Թուրքիան՝ 926,000, Ռուսաստանը՝ 642,000, Ուկրաինան՝ 94,000: