23399 դիտում
11:44 18-07-2018
ՀՀ քաղաքացիները հանգստի սեզոնին կարող են այլ քաղաքացու մեքենայով այցելել Վրաստան առանց սեփականատիրոջ կողմից տրված լիազորագրի
Հայաստանի քաղաքացիները հանգստի սեզոնին կարող են այլ քաղաքացու մեքենայով այցելել Վրաստան առանց մեքենայի սեփականատիրոջ կողմից տրված լիազորագրի:
Այս մասին հայտարարություն է տարածել Վրաստանում ՀՀ դեսպանությունը: Հայտարարության մեջ ասվում է. «Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, կապված զբոսաշրջային ժամանակահատվածի հետ` վրացական իշխանությունները որոշում են կայացրել ընդառաջել և մինչև վերոնշյալ ժամանակահատվածի ավարտը սահմանին լիազորագիր չպահանջել այն վարորդներից, ովքեր սահմանը հատում են իրենց վրա չգրանցված ավտոմեքենայով»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էին, որ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր պատրաստվում են հատել Վրաստանի սահմանը իրենց սեփականությունը չհանդիսացող մեքենայով, ապա իրենց հետ պետք է ունենային մեքենայի սեփականատիրոջ կողմից տրված լիազորագիրը՝ վրացերեն կամ անգլերեն լեզուներով։ Թարգմանությունը պետք է հաստատված լիներ նոտարի կողմից:
Նմանատիպ նյութեր
6492 դիտում
21:19 09-03-2016
ԱՄՆ-ում կին վարորդը մեքենայով բախվել է ծառին և «ծառը գրկած» մեքենայով երթևեկել ավտոճանապարհով. տեսանյութ
11069 դիտում
08:50 30-03-2018
Երբ ինքը զգա, որ առանց իրեն կարող են ղեկավարել, կգնա հանգստի. նախկին պատգամավոր. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1528 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1396 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան