Թուրքական բանակի անհետացած զինծառայողը հայտնվել է ԻՊ-ի ձեռքում
Սեպտեմբերի 3-ին Թուրքիայի զինված ուժերի՝ Սիրիայի հետ սահմանային գոտում անհետացած զինծառայողը գերեվարվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից:
Հետախուզական աղբյուրները հայտնել են, որ ներկա պահին ահաբեկիչները նրան պահում են Սիրիայի Հալեպ քաղաքից ոչ հեռու:
Թուրքիայի իշխանությունները առայժմ բանակցություններ չեն սկսել՝ իրենց զինվորին ազատագրելու շուրջ: