211652_close_icon
views-count15262 դիտում article-date 18:09 02-03-2015

Հայ-թուրքական սահմանին հայտնաբերված երիտասարդը 10 օր առաջ անհետացած հայ զինծառայո՞ղն է, թե ոչ

Գյումրիի ռուսական սահմանապահ ուղեկալի զորամասերից մեկից փետրվարի 20-ի երեկոյան անհետացած զորամասի 26-ամյա զինծառայող Արթուր Աֆյանը դեռ չի գտնվել: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մարմաշենի գյուղապետ Աշոտ Եղոյանը, արձագանքելով այն լուրերին, թե՝ Արթուրը հայտնաբերվել է հայ-թուրքական սահմանին: «Մամուլում նման լուրեր էին հայտնվել, բայց շատերը արդեն հերքել են: Դա թյուրիմացություն էր: Համենայնդեպս մեր գյուղում նրա հայտնաբերման մասին ոչ ոք տեղյակ չէ եւ չի տեսել»,- ավելացրեց գյուղապետը: Իսկ Ազգային անվտանգության ծառայությունից հայտնում են, որ ձերբակալվածը Չեխիայի քաղաքացի է: Այլ մանրամասներ չեն հաղորդում: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արթուր Աֆյանը անհետացել է փետրվարի 20-ին: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր Մարմաշենի գյուղապետ Աշոտ Եղոյանը: Ի դեպ, դա այն նույն զորամասն է, որտեղ ծառայել է ոճրագորճ Վալերի Պերմյակովը: Գյուղապետը մեր թղթակցի հետ զրույցում նշել էր, որ Արթուրի կինն է իրենց գյուղից: Նրանք 2 ամսական փոքրիկ ունեն: Անհետանալուց առաջ Արթուրը զանգահարել է կնոջը և խնդրել, որ իրենց լավ նայեն: Գյուղապետից տեղեկացել էինք նաև, որ Արթուրը 3500 դոլարի պարտք է ունեցել և, նախնական տեղեկություններով, նա պարտքի պատճառով է անհետացել: Համագյուղացիները պատմել են նաև, որ Արթուրն իր հետ խոհանոցի դանակն է տարել, և մինչև այս պահն իրավապահները փնտրում են նրան:

Նմանատիպ նյութեր