«Համբուրգի» հարձակվողը տեղափոխվել է հիվանդանոց՝ կնոջ կծելուց հետո
Գերմանական «Համբուրգի» հարձակվող Արտյոմ Ռուդնևը վնասվածքի պատճառով բաց է թողել «Օսնաբրյուկի» հետ ընկերական հանդիպումը (4:1):.
Իսկ ահա վնասվածքի պատճառը ավելի քան զավեշտալի է. ֆուտբոլիստին փողոցային վիճաբանության ժամանակ կծել է նրա կինը: Ռուդնևը արյունահոսությամբ անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրա... լեզվին մի քանի կար են դրել: Միայն պատկերացնել կարելի է կծելու պահը:
Հիվանդանոցում ֆուտբոլիստը թեպետ ցանկացել է բժիշկների օգնությունից օգտվել անանուն, սակայն դա չի հաջողվել և այս պատմությունը թափանցել է լրատվամիջոցներ: