Լորտու տեսակի օձը տեղափոխել է անվտանգ տարածք
Սեպտեմբերի 4-ին, ժամը 11.36-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Անտառային փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, որն անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարար ջոկատը:
Փրկարարները բռնել են լորտու տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: