Ադրբեջանի դատարանը երկարաձգել է լրագրող Միրքադիրովի ձերբակալության ժամկետը
Ադրբեջանի դատարանը երկու ամսով երկարաձգել է լրագրող Ռաուֆ Միրքադիրովի ձերբակալության ժամկետը: Նրա փաստաբանի հաղորդմամբ՝ դա վերջին որոշումն է, քանի որ օրենքը թույլատրում է ձերբակալության ժամկետը երկարաձգել առավելագույնը 19 ամսով:
Միրքադիրովը ձերբակալվել էր նախորդ տարվա ապրիլին՝ լրտեսության մեղադրանքով, ավելի վաղ՝ դեպորտիզացվել Թուրքիայից, որտեղ մի քանի տարի աշխատում էր որպես ադրբեջանական «Հայելի» թերթի թղթակից: Սակայն Թուրքիայի իշխանությունները հանկարծ որոշել էին, որ նա աշխատանքի թույլտվություն չունի:
Լրագրողի խոսքով՝ նա դարձել է Թուրքիայի եւ Ադրբեջանի հանցավոր համաձայնության զոհը: