211652_close_icon
views-count2248 դիտում article-date 10:48 04-09-2015

Այսօր ՀՀ ՏԿԱԻՆ աշխատողի օրն է. լուսանկարներ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը որդեգրել է անընդհատ զարգացման քաղաքականություն` չբավարարվել ձեռքբերածով ու մշտապես շարունակել քայլել առաջ: Նախարարությունը պարբերաբար հանդես է գալիս ամփոփ հաշվետվությամբ` հանրությանը ներկայացնելով կատարված աշխատանքներն ու նվաճումները: Ինչպես անցած տարիներին, այնպես էլ այս տարի ՏԿԱԻ նախարարության համակարգի գրեթե բոլոր ստորաբաժանումներում (կառուցվածքային ու առանձնացված, ՊՈԱԿ-ներ ու գործակալություններ) գրանցվել են առաջընթաց ու հետաքրքիր նորություններ, որոնք և ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: [b]Նոր կազմավորումներ փրկարար ծառայությունում [/b] ՀՀ Կոտայքի մարզում ստեղծվել է Հայ-ռուսական հումանիտար համատեղ արձագանքման կենտրոն, որի նպատակն է Կովկասի տարածաշրջանում արտակարգ իրավիճակների դեպքում աջակցություն ցուցաբերել արձագանքման աշխատանքներին: Կենտրոնի խնդիրներն են` արտակարգ իրավիճակների կանխարգելում և հետևանքների վերացում, մարդասիրական օգնության առաքում, ականազերծում և այլն: 2014թ. ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում ստեղծվել է մոտոցիկլետային 2 փրկարարական խումբ: 2015 թ. ՔՊ վարչության կազմում ստեղծվել է Քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոն: [b]Բոլոր մարզերում ստեղծվել են ճգնաժամային կառավարման կենտրոններ [/b] Կարողությունների ապակենտրոնացման ծրագրի շրջանակում ՀՀ բոլոր մարզերում ստեղծվել են մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ, վերանորոգվել ու բարեկարգվել են վարչական և հրշեջ-փրկարարական ջոկատների մասնաշենքերը, համայնքներում ստեղծվել և գործում են հասարակական փրկարարական կազմավորումներ, թարմացվել է նյութատեխնիկական բազան: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ներդրվել է զանգերի կառավարման համակարգ, որը հնարավորություն է տալիս միաժամանակ ընդունել մի քանի հեռախոսազանգ և համակարգչի քարտեզի վրա նշել զանգահարողի գտնվելու վայրն ու հեռախոսահամարը, առանց կապն ընդհատելու միանալ համապատասխան ծառայություններին կամ զանգահարողին անմիջապես միացնել այլ ծառայության հետ: Միաժամանակ հնարավոր է ուղարկել ձայնային հաղորդագրություն, որի միջոցով կարելի է իրականացնել ազդարարում: ՀՀ Տավուշի մարզում իրականացվում է ավտոմատացված ազդարարման համակարգի ներդրման պիլոտային ծրագիր, որի շրջանակում ռուս գործընկերների հետ համագործակցությամբ ազդարարման սարքավորումներ են տեղադրվել ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում, Երևանի պետական համալսարանում, Երևանի թիվ 8 ՀՓՋ-ում, Կոտայքի և Տավուշի ՄՓՎ ճգնաժամային կառավարման կենտրոններում, ՀՀ Տավուշի մարզպետարանում և 21 սահմանամերձ համայնքներում: [b]Զարգանում են փրկարարների կամավորական ու պատանեկան շարժումները [/b] Փրկարարական մարզային ստորաբաժանումները հագեցվել են փրկարարական գույքով և սարքավորումներով, ստեղծվել են հրշեջ-փրկարարական հենակետեր: ՀՀ մարզերում և Երևանում ստեղծվել է 5374 պատանիներից ու աղջիկներից կազմված պատանի հրշեջ-փրկարարական 551 թիմ, կազմակերպվել են հանրապետական առաջնություններ, որոնց ժամանակ լավագույն արդյունք ցուցադրած պատանի հրշեջ-փրկարարները մասնակցել են միջազգային մրցաշարերի: [b]Ձեռք են բերվել նորագույն սեյսմոլոգիական սարքավորումներ [/b] Սեյսմիկ պաշտպանության ծառայության համակարգում վերանորոգվել ու տեխնիկապես վերազինվել է Գառնիի երկրաֆիզիկական դիտարանը` խոշոր տարածաշրջանային գիտահետազոտական կենտրոն, որտեղ կա եզակի դեֆորմոգրաֆ և նորագույն թվային թեքաչափ: Արագածոտնի մարզի «Արուճ» դիտակետում տեղադրվել է GPS հենակետային կայան, որը նույնպես միակն է Հարավային Կովկասում և ընդգրկված է համաշխարհային գեոդեզիական համակարգի մեջ: [b]Գործարկվել է տեխանվտանգության եզակի լաբորատորիա [/b] Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը Երևանում կառուցել է տարածաշրջանում իր հնարավորություններով եզակի տեխնիկական անվտանգության փորձարկման լաբորատորիա: [b]Մեծացել է կանխատեսումների ճշգրտությունը [/b] Հիդրոմետ ծառայությունում բարելավվել է հիդրոօդերևութաբանական կանխատեսումների ճշգրտությունը և արդարացվածության աստիճանը: 2013 թ. նոյեմբերից Ռուսհիդրոմետի օժանդակությամբ Հիդրոմետ ծառայությունում ներդրվել է «Реки-режим» ծրագրային փաթեթը, որը հնարավորություն է տալիս հավաքագրել հիդրոլոգիական տվյալներ և կազմել հիդրոլոգիական տարեգրքեր: [b]Հակակարկտային կայանների կառավարման միասնական համակարգ [/b] Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության շրջանակում ստեղծվել է ՀՀ և ԼՂՀ տարածքում տեղակայված 493 հակակարկտային կայանների միասնական համակարգ, որը կառավարվում է ճգնաժամային կառավարման կենտրոնից` հիմնվելով ծառայության ռադիոլոկացիոն կայաններից ստացվող կարկտավտանգ ամպերի մասին տվյալների վրա: Գործող կայաններով պաշտպանության տակ է գտնվում 126 գյուղական համայնքի շուրջ 39440 հա մակերեսով գյուղատնտեսական մշակաբույսերով տարածք: [b]Հրդեհային տագնապի ազդանշանը փոխանցվում է «911» [/b] Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը ՀՀ-ում տեսչական բարեփոխումների ծրագրի շրջանակներում մշակվել, միջազգային փորձագետների հետ համաձայնեցվել և ՀՀ կառավարության կողմից հաստատվել են ռիսկի վրա հիմնված ստուգաթերթեր, ստուգումների մեթոդաբանությունն ու ռիսկայնության չափանիշները: 1593 օբյեկտում ներդրվել է հրդեհի տագնապի ազդանշանի փոխանցման համակարգ, որի շնորհիվ տագնապի ազդանշանը փոխանցվում է ՀՀ ՏԿԱԻ նախարարության «911» ծառայությանը: [b]Հանրապետությունում ներդրվում է ազդարարման ժամանակակից համակարգ [/b] Տեղեկատվության ապահովման և ազդարարման կենտրոնի շնորհիվ ապակենտրոնացվել է «911» ծառայությունը՝ մարզում կատարված ահազանգն արդեն ուղղորդվում է մարզային Ճգնաժամային կառավարման կենտրոն (բոլոր զանգերը հատուկ սարքերի միջոցով ձայնագրվում են և արխիվացվում): Կազմակերպվել և ներկայումս ներդրման փուլում է աղետների ռիսկերի և ՔՊ կենտրոնական ազդարարման համակարգի պիլոտային 32 բնակավայրեր ընդգրկող ծրագիրը: Մշակվել և ներդրվել է պատահարի վայրից, առանձնացված պատկերների տեսագրությունն իրական ժամանակում ճգնաժամային կառավարման կենտրոն առցանց ուղղորդման գործընթացը: [b]Կառուցվում է վարժախաղարկային համալիր [/b] Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի «Լուսակերտ» ուսումնական բազայի տարածքում ստեղծված է ժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցած բազմաֆունկցիոնալ վարժախաղարկային համալիր, որտեղ գործնական գիտելիքներ ու հմտություններ են ստանում ոչ միայն տարբեր ոլորտների արագ արձագանքման ծառայությունների մասնագետներ, այնպես էլ ակադեմիայի սովորողները: Ուսումնական բազայի տարածքում տեղակայվել են ուղղաթիռ և աշտարակներ` պարաշյուտների հետ կապված պարանային աշխատանքների կատարման համար: Զգալիորեն ավելացել է ակադեմիայի դիմորդների թիվը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր