5259 դիտում
10:31 02-05-2014
Գործարարը դժգոհում է. աշխատողի լուրջ խնդիր կա այսօր. շատ են սրճարանում նստած ուրիշի փողերը հաշվողները, հնում մեծ փողեր աշխատած գլուխգովանները
Գործարար Արայիկ Հայրապետյանը` «Լավանդայի Արայիկը», պաշտոնապես հայտարարում է, որ Երևան քաղաքում չկա գործազրկություն: Ավելին՝ կա ազատ աշխատատեղերի խնդիր: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Արայիկ Հայրապետյանը:
Նրա խոսքով, ավելի շատ գործում է մեծամիտ ծուլության մենտալիտետ՝ աշխատանքի նկատմամբ: Միևնույն ժամանակ Ա. Հայրապետյանը թվարկեց, ըստ նրա, թափուր մնացած աշխատատեղերը.
1. տնօրեն, մենեջեր
2. հաշվապահ-հաշվետարներ
3. վաճառողներ, գանձապահներ
4. վարորդներ, առաքիչներ
5. մատուցողներ, սպասարկողներ
6. բանվորներ, հավաքարարներ
7. սպասուհիներ, դայակներ
8. շինարարներ, աշխղեկներ, շինարարության ոլորտի ամենատարբեր մասնագետներ
9. երթուղային, տաքսու վարորդներ
10. բազում այլ բնագավառներ:
Նա նաեւ յուրովի դասակարգեց պատճառները.
1. ազգին չսիրողներ
2. բոլորին քննադատողներ
3. ուրիշի փողերը հաշվողներ
4. ժամանակին սուտ բարձրագույն կրթություն ստացածներ
5. հնում մեծ փողեր աշխատած գլուխգովաններ
6. հեսա Մոսկվայից հրավերք սպասողներ
7. սրճարանում նստած ուրիշների եկամուտ հաշվողներ
8. դրսից գումար սպասողներ
9. ծնողների հաշվին ապրողներ
10. ամեն րոպե պատրաստ արտագաղթելու
11. բոլոր ժամանակներում իշխանություններից դժգոհներ
12. հավերժ համապատասխան աշխատանք չգտնողներ
13. եվ այլն:
Նմանատիպ նյութեր
4927 դիտում
09:32 20-09-2017
Հետը կխոսես, քեզ չի նայում. Կիպրոսահայ գործարարը դժգոհում է ՀՀ իշխանությունների վերաբերմունքից. «Ժողովուրդ»
Այս բաժնից
892 դիտում
18:21 23-11-2024
Նիկոլի ինքնահարցազրույցները գնալով էլ ավելի անորակ են դառնում՝ մեր երկրի կշռին համապատասխան․ Աշոտյան
649 դիտում
18:00 23-11-2024
ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը նոր շունչ կտա ՀՀ-ԵՄ համագործակցությաը․ ՆԳ նախարար