Սարգիս Հովսեփյան. Մենք դեռ տեսական հնարավորություններ ունենք
Սեպտեմբերի 3-ին Նովի Սադի «Կարաջորջե» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակվոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի մամուլի ասուլիսը:
[b]Տեղյա՞կ եք արդյոք, թե ինչ իրավիճակ է սերբական ֆուտբոլում, և տեղյակ եք արդյոք որ Սերբիայի հավաքականը վատ արդյունքներ է գրանցել:
[/b]
- Իհարկե, տեղյակ ենք: Այնուամենայնիվ ես համարում եմ որ Սերբիան շատ ուժեղ հավաքական է: Ինչ-որ չափով խաղերը չստացվեցին, Ալբանիայի հետ չարաբաստիկ խաղը որի արդյունքում Սերբիան զրկվեց միավորներից: Հետեւում ենք նաեւ Սերբիայի առաջնությանը եւ գիտենք, որ լավ երիտասարդ ֆուտբոլիստներ կան, ովքեր ապագայում կարող են լուրջ մրցակցություն ստեղծել այժմ Սերբիայի հավաքականի հիմնական կազմի ֆուտբոլիստներին:
[b]-Ինչպե՞ս եք դիտարկում այս հանդիպումը՝ հաշվի առնելով, որ երկու հավաքականներ էլ գրեթե հնարավորությունները կորցրել են խաղալու Եվրոպայի առաջնությունում:
[/b]
- Սերբիան ավելի վատ վիճակում է, քանի որ -2 միավոր ունի, իսկ մենք դեռ տեսական հնարավորություններ ունենք: Սակայն եթե մենք ոչ մի հնարավորություն չունենայինք երրորդ տեղը գրավելու, մենք միևնույն է խաղում ենք մեր ազգի, մեր ֆուտբոլասերների համար, որ ուրախություն պարգևենք նրանց:
[b]- Ձեր գլխավորությամբ Հայաստանի հավաքականն անցկացնելու է պաշտոնական երկրորդ հանդիպումը: Առաջին խաղին կային կադրային որոշակի խնդիրներ, մի քանի խաղացողներ էլ լավ մարզավիճակում չէին: Այս անգամ ավելի հեշտ է թե ոչ
[/b]
- Առաջին անգամ է, եթե բացառենք որ Բերեզովսկին ավարտել է կարիերան և մարզիչ է արդեն, բոլոր ֆուտբոլիստները որոնց ես ուզում էի տեսնել հավաքականում այժմ այստեղ են: Խաղը ցույց կտա թե թիմի վիճակն ինչպիսին է Մարզիչը 3 օրում չի կարող բարելավել ֆիզիկական վիճակը: Մեր խնդիրն ավելի շատ տղաներին վերականգնելն է, քանի որ տղաները հանդիպումներ են ունեցել ակումբներում: Մենք ավելի շատ աշխատել ենք տակտիկական պատրաստվածության վրա: Ես գոհ եմ մարզումներից, գոհ եմ, որ տղաները խաղում են ակումբներում, բայց խաղը ցույց կտա, թե որքանով են նրանք պատրաստ:
[b]- Դժվա՞ր է տրամադրել թիմին հաղթանակի, երբ այլևս հնարավորություններ չկան…
[/b]
- Ինչ-որ չափով դա դժվար է: Բացի այդ խաղալու ենք դատարկ տրիբունաների ներքո եւ կարող է ընկերական խաղի տպավորություն թողնել: Բայց ես ամեն ինչ անում եմ, որ մաքսիմալ նվիրավածություն լինի այս խաղում: Մենք պետք է անմնացորդ նվիրվենք վաղվա խաղում, քանի որ մենք երկրի պատիվն ենք պաշտպանում:
[b]- Նախորդ տարի Հայաստանը Սերբիայի հետ մրցել է Երեւանում: Մրցակցի կազմում այս մեկ տարվա ընթացքում շոշափելի փոփոխություններ տեսնում եք, թե ոչ:
[/b]
- Որոշ փոփոխություններ կան: Տեղյակ եմ, որ վնասվածք ունեցող ֆուտբոլիստներ կան: Կան նաեւ խաղացողներ, որ չեն ընդգրկվել: Կան նաեւ նորեկներ:
[b]- Գևորգ Ղազարյանը երկուշաբթի խաղ ուներ եւ բավական ուշ է միացել հավաքականին, քանի որ Պորոտւգալիայից Հայաստան հասնելը հեշտ խնդիր չէ: Արդյո՞ք նա հասցրել է վերականգնվել:
[/b]
- Իհարկե, բավական հոգնեցուցիչ է մի քանի ինքնաթիռ փոխելով ժամանելուց հետո լինել լավ մարզավիճակում: Այսօրվա մարզումից ամեն ինչ պարզ կլինի: Եթե տեսնենք, որ նա չի վերականգնվել, ապա նա կհանգստանա եւ կպատրաստվի Դանիայի դեմ խաղին: