Թուրքիայում ձերբակալված բրիտանացի լրագրողներն ազատ են արձակվել
Թուրքիայում ազատ են արձակվել ամերիկյան Vice News ինտերնետ-հեռուստատեսության բրիտանացի լրագրողներ Փիլիպ Փենդլբերին եւ Ջեյք Հանրահանը: Նրանք ձերբակալվել էին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու մեղադրանքով, սակայն դատարանը բավարար ապացույցներ չգտավ:
Լրագրողների թարգմանիչը դեռեւս ձերբակալված է: Իրավապահները ստուգում են նրա համակարգչի պարունակությունը: Vice News-ի ներկայացուցիչը հայտարարել էր, որ իրենց աշխատակիցների հանդեպ մեղադրանքները անհիմն են: