3168 դիտում
09:40 24-11-2014
Վոլեյբոլի խաղին ներկա գտնվելու համար ձերբակալված իրանուհին ազատ է արձակվել
Այս տարվա հունիսին իրանուհի, 25-ամյա Գոնչեհ Ղավամիին և կանանց իրավունքների համար պայքարող մի քանի ակտիվիստների Թեհրանում ձերբակալել էին՝ Իտալիա-Իրան վոլեյբոլի տղամարդկանց խաղին մարզադաշտ մտնելու փորձի համար:
Ի դեպ, Իրանում կանանց արգելվում է ներկա գտնվել սպորտային միջոցառումներին, սակայն թույլատրվում է դրանք նայել հեռուստացույցով: Գոնչեին պաշտոնապես մեղադրանք էին առաջադրել «իշխող ռեժիմի դեմ քարոզչության համար»: Բանտում գտնվելու ժամանակ նա երկու անգամ հացադուլ է հայտարարել: Իսկ հարյուրավոր մարդիկ պահանջել են ազատ արձակել նրան:
Երկու շաբաթ առաջ Վոլեյբոլի միջազգալին ֆեդերացիան հայտարարել էր, որ Իրանին կարգելի վոլեյբոլի մրցաշարեր անցկացնել, քանի դեռ Ղավամին ազատ չի արձակվել: Այս հայտարարությունից հետո Գոնչեին գրավի դիմաց ազատ են արձակել, ինչից հետո Իրանի Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կին-լրագրողներին թույլատրել է ներկա գտնվել վոլեյբոլի տղամարդկանց մրցաշարերին:
Նմանատիպ նյութեր
1806 դիտում
10:56 04-11-2014
Իրանում վոլեյբոլի խաղին ներկա գտնվելու համար ձերբակալված կինը հացադուլ է հայտարարել
1453 դիտում
15:36 14-07-2024
Փաշինյանը Բեռլինում է, ներկա է գտնվելու ֆուտբոլի Եվրոպայի առաջնության Իսպանիա-Անգլիա եզրափակիչ խաղին
1865 դիտում
13:13 15-02-2014
Ներկա-բացակայի խնդիր չկա. ԲՀԿ-ական պատգամավորը՝ ԵԿՄ համագումարին ներկա գտնվելու մասին
Այս բաժնից
904 դիտում
23:57 30-01-2025
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը պետք է ազատ արձակվեն. Կանադայի ԱԳ նախարար
1021 դիտում
21:35 30-01-2025
Թրամփը խոսել է ԱՄՆ–ում ինքնաթիռի և ուղղաթիռի բախման մասին
820 դիտում
21:23 30-01-2025
Արաղչին Իրանի և ԵՄ–ի միջև կառուցողական փոխգործակցության հույս է հայտնել