«Իսլամական պետության» «հոգևոր» առաջնորդը սպառնացել է մահապատժի ենթարկել Էրդողանին
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության «հոգևոր առաջնորդ» Աբու Հաբաբ ալ-Իրաքին հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մահապատժի է ենթարկելու:
News.ru-ի փոխանցմամբ՝ ալ-Իրաքիի հայտարարությունը տարածվել է սոցցանցերում: Նրանում ասվում է, որ Էրդողանը պետք է մահապատժի ենթարկվի՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիոն ուժերին աջակցելու համար:
Աբու Հաբաբ ալ-Իրաքին Էրդողանին անվանել է «վախկոտ, ով ծախվել է քրիստոնյաներին»: