«Մահմեդական եղբայրների» հոգևոր առաջնորդը մահապատժի է դատապարտվել
Կահիրեի դատարանը մահապատժի է դատապարտել Եգիպտոսում ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Մահմեդական եղբայրների» 14 պարագլխի, այդ թվում` հոգևոր առաջնորդ Մուհամեդ Բադիային: Նրանք մեղավոր են ճանաչվել 2013թ-ին նախագահ Մոհամեդ Մուրսիի տապալումից հետո երկրում քայքայիչ գործունեության համար:
Բադիան նախկինում ևս դատապարտվել էր մահապատժի, սակայն վճիռը փոխարինվել էր ցմահ բանտարկությամբ:
Մահապատժի մասին վերջնական որոշումը կկայացնի գերագույն հոգևոր առաջնորդը: