Չինաստանը 300 հազարով կրճատում է իր բանակը
Չինաստանի իշխանությունները մտադիր են 300 հազարով կրճատել բանակը: Այդ մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-ամյակին նվիրված զորահանդեսի բացման ժամանակ:
«Պատերազմում ձեռք բերված փորձը մարդկանց ստիպում է ավելի շատ գնահատել խաղաղությունը: Չնայած նրան, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, Չինաստանը երբեք չի ձգտի գերիշխանության, երբեք չի ձգտի ընդլայնման և երբեք չի պարտադրի ուրիշներին ողբերգություն ապրել, որն անձամբ է ապրել»,-նշել է Չինաստանի նախագահը:
Associated Press-ը նշում է, որ չնայած Ցզինպինի հայտարարությանը, միջազգային դիտորդները զորահանդեսի անցկացումը համարում են Չինաստանի ուժի ցուցադրություն՝ այն ժամանակ, երբ Պեկինը կրկին իր տարածքային պահանջներն է ներկայացնում Հարավ-չինական ծովի հարցում: