Ստամբուլում քուրդ զինյալները հարձակվել են ոստիկանների վրա
Ստամբուլում Քրդական աշխատավորական կուսակցության երիտասարդ ակտիվիստները հարձակվել են ոստիկանների վրա: HaberTurk-ի տեղեկացմամբ՝ նրանցից մեկը սպանվել է, չորսը՝ ձերբակալվել:
Դեպքը տեղի է ունեցել Էսենլեր շրջանում: Դիմակավորված քրդերը, զինված ատրճանակներով եւ նռնակներով, հարձակվել են ոստիկանների խմբի վրա:
Ավելի վաղ Դիարբեքիրում քրդերը փողոց էին փակել: Նրանց հետ կրակահերթի ժամանակ երեք թուրք ոստիկան էր սպանվել:
Հիշեցնենք, որ Թուրքիայի եւ Քրդական աշխատավորական կուսակցության հարաբերություններն ավելի են սրվել այն բանից հետո, երբ Թուրքիան, օգտագործելով ԻՊ-ի դեմ պայքարը, սկսեց հարվածել քուրդ-զինյալների դիրքերին: Նրանք էլ պարբերաբար հարձակումներ են կազմակերպում թուրք ոստիկանների եւ զինվորականների վրա: