211652_close_icon

Դատավոր Սերժիկ Ավետիսյանի կնոջը խոշոր չափի գումար են նվիրել. «ՀԺ»

views-count2900 դիտում article-date 08:27 03-09-2015
«Հայկական ժամանակը» գրում է. «ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Սերժիկ Ավետիսյանի կինը՝ Էվելինա Ավետիսյանը, նախորդ տարի երկու տարբեր աղբուրներից 100 հազար դոլարի չափով նվիրատվություն եւ դրամական օգնություն է ստացել: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված, Էվելինա Ավետիսյանի 2014թ. տարեկան հայտարարագրից: Թե ով է նվիրատուն՝ հայտարարագրում նշված չէ: Էվելինա Ավետիսյանը նախորդ տարի 25 հազար ամերիկյան դոլարի չափով ավելացրել է իր ներդրումները, հասցնելով դրանք 40 հազար դոլարի: Արդարադատության նախարարության էլեկտրոնային ռեգիստրի կայքից տեղեկանում ենք, որ Էվելինա Ավետիսյանի անունով մեկ ձեռնարկատիրական ընկերություն է գրանցված՝ Ա/Ձ: 2014 թվականին Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի կնոջ դրամական միջոցներն աճել են 40 հազար դոլարով՝ 10 հազարից հասնելով 50 հազար դոլարի: Դատավոր Սերժիկ Ավետիսյանը նախորդ տարի 16,7 միլիոն դրամի չափով եկամուտ է ստացել, որից 13,7 միլիոնը՝ աշխատավարձից, 2,9 միլիոնը՝ կենսաթոշակից: Ավետիսյանը մինչեւ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր նշանակվելը, հանդիսանում էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր: 2010 թվականին նա որպես նախագահող դատավոր քննել է քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի գործը, վերջինիս կողմից զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով առաջին ատյանի վճիռը թողնելով անփոփոխ»:

Նմանատիպ նյութեր