Ծովակատուն պինգվինների ֆոնին «սելֆի» է արել
Համացանցում ակտիվ տարածվում է տպավորիչ լուսանկար, որում պատկերված է ծովակատու՝ պինգվինների ֆոնին: Այսպես կոչված սելֆիի հեղինակն իրականում բրիտանացի լուսանկարիչ Ինգեր Վան Դեյկն է: Խաղաղ օվկիանոսի հարավում գտնվող Մակկուորի կղզում նրան հաջողվել է մոտենալ ծովակատվին եւ պինգվիններին, որոնք, ի զարմանս շատերի, մարդկանցից չեն վախենում: