«Սելֆի»-ներ՝ ահաբեկչության ֆոնին. ֆոտոշարք
Սոցցանցերի օգտատերերը քննադատել են այն զբոսաշրջիներին և բնակիչներին, ովքեր Սիդնեյի՝ ահաբեկչի կողմից գրավված սրճարանի ֆոնին «սելֆի»-ներ են արել և հրապարակել իրենց էջերում:
Twitter-ի օգտատերերը նշում են, որ բոլոր նրանք, ովքեր նման լուսակարներ են անում դժբախտության ֆոնին, անհրաժեշտ է վերանայել իրենց կյանքի արժեքները: Մարդկանց նման արարքն անընդունելի է, և նրանք անխիղճ են:
Ռուս հոգեթերապևտ Լյուդմիլա Սլովեսնովան բացատրել է նման երևույթը բարեկեցիկ երկրների հոգեկերտվածքով:
Նա ասել է, որ Ավստրալիան խաղաղ երկիր է, սակայն այդ միապաղաղ խաղաղությունը հոգնեցուցիչ է եղել, մարդիկ զգացել են վտանգ, սակայն վստահ են եղել, որ իրենց կյանքին վտանգ չի սպառնում, դա նաև ավելացնում է ադրենալինը:
Մարդկանց այսպիսի վարքը և՛ վտանգ է, և՛ ցույց է տալիս վտանգի գիտակցումը: