211652_close_icon
views-count1722 դիտում article-date 15:18 02-09-2015

ԻՊ-ն ահաբեկչություններ է նախապատրաստում նաեւ Ռուսաստանում. Աֆղանստանի 1-ին նախագահ

Աֆղանստանի առաջին նախագահ, գեներալ Աբդուլ Ռաշիդ Դուստումը Ռուսաստանին խնդրել է ռազմական օգնություն ցուցաբերել իր երկրին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: «ԻՊ-ն ահաբեկչություններ է նախապատրաստում Աֆղանստանի, Կենտրոնական Ասիայի եւ Ռուսաստանի տարածքում, այդ պատճառով Մոսկվան չպետք է անուշադրության մատնի ահաբեկչական վտանգը»,-հայտարարել է նա՝ ՌԴ-ից խնդրելով Աֆղանստանին տրամադրել ռազմական ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ: Գեներալը նաեւ նշել է, որ Աֆղանստանում վերջին ռազմական գործողություններից մեկի ժամանակ ոչնչացվել է չեչեն եւ ուզբեկ ապստամբների առաջնորդ Կարի Զաբիհուլլան:

Նմանատիպ նյութեր