«Իսլամական պետությունը» Եվրոպայում ահաբեկչություններ է նախապատրաստում. BBC. տեսանյութ
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները Միջերկրական ծովով Եվրոպա են հասնում որպես փախստականներ: Այս մասին BBC-ի հետ զրույցում ասել է Լիբիայի կառավարության ներկայացուցիչը:
Նրա տվյալներով՝ զինյալները պարբերաբար եվրոպական երկրներ են հասնում Աֆրիկայից դուրս եկող նավերով, որոնք ղեկավարում են թմրավաճառները: Ընդ որում, Եվրոպական երկրների ոստիկանների համար չափազանց դժվար է փախստականներին տարբերել իսլամիստներից:
Լրատվամիջոցը գրում է, որ աղբյուրի տվյալներով՝ «Իսլամական պետությունը» Եվրոպայում ահաբեկչություններ է նախապատրաստում: