«Իսլամական պետություն»-ը նոր ահաբեկչություններ է նախապատրաստում
Հունվար ամսվա սկզբում, ինչպես հայտնի է, Փարիզում տեղի են ունեցել մի շարք ահաբեկչական հարձակումներ՝ այդ թվում նաև Charlie Hebdo շաբաթաթերթի խմբագրության անդամների սպանությունը, որ կազմակերպվել էր իսլամական ծայրահեղականների կողմից:
Ըստ լրատվամիջոցներում տարածված հաղորդագրությունների՝ «Իսլամական պետություն» ծայրահեղական շարժման զինյալները տեսանյութ են տարածել, որում հայտնել են, որ նախապատրաստում են նոր ահաբեկչական գործողություններ Արևմուտքի երկրներում՝ Ֆրանսիայում իրականացված ահաբեկչություններից հետո: