Twitter-ում ԻՊ-ին ծաղրող էջ է բացվել
Twitter-ում բացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը ծաղրող էջ: ISIS Karaoke էջին երկու շաբաթում արդեն 40 հազար օգտատեր է հետեւում, գրում է The Daily Mail-ը:
Էջում հրապարակվում են իսլամիստների լուսանկարներ՝ ծաղրական գրառումներով, որոնք հիմնականում հայտնի երգերի տողեր են: Էջի հեղինակների անունները չեն հրապարակվում: