«Իսլամական պետության» ահաբեկիչներին ծաղրող տեսահոլովակ է նկարահանվել. տեսանյութ
Բաղդադում բնակվող մի ռեժիսոր, ում անունը հայտնի չէ, «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամներին ծաղրի ենթարկող տեսահոլովակ է նկարահանել, որով ենթադրվում է, որ ռեժիսորը ցանկացել է կոչով դիմել Իրաքի քաղաքացիներին դիմակայել ԻԼԻՊ-ի ահաբեկիչների կողմից իրենց ահ ու սարսափի մեջ պահող քարոզարշավին:
«Խորհրդավոր պետություն» խորագիրը կրող տեսահոլովակում զինված մարդկանց խումբը շրջան կազմած նստած է հատակին, նրանց ձեռքին կաշվից մտրակներ են, նրանք երգում են. «Մենք արգելել ենք սիգար ծխելը և վռնդել ենք քրիստոնյաներին: Մենք արգելել ենք անօրինական սեքսը, եթե այն ջիհադիստի հետ չէ…»: Տեսահոլովակի հիմնական միտքն այն է, որ պետք չէ վախենալ իսլամիստ ահաբեկիչներից, ովքեր առայժմ հաղթանակներ են տոնում:
Յուրաքանչյուր քառատող ավարտվում է դահիճին կանչելու և երգող իսլամիստներին միանալու կոչով: