Աֆղանստանում թալիբները սպանել են զինակիցներին եւ հանձնվել ոստիկաններին
Աֆղանստանում չորս թալիբներ սպանել են իրենց 14 զինակիցներին եւ հանձնվել ոստիկաններին: Կունդուզ նահանգում նրանք հարձակվել են մի շենքի վրա, որտեղ գտնվել են «Թալիբան»-ի այլ անդամներ: Տեղի ԶԼՄ-ները գրում են, որ նման դեպք երբեւէ չի գրանցվել: Հարձակման պատճառը դեռեւս հայտնի չէ:
Հիշեցնենք՝ Աֆղանստանում գործում է «Թալիբան» ծայրահեղական շարժումը, որի զինյալները պատասխանատու են ոստիկանական բաժանմունքների եւ օտարերկրացի զինծառայողների վրա հարձակման եւ ահաբեկչությունների կազմակերպման համար: