Ուկրաինայում արգելվել է ռուսական սերիալների ցուցադրությունը
Ուկրաինայի Կինոյի հարցերով պետական գործակալությունը արգելել է Ուկրաինայում ռուսական մի քանի սերիալների ցուցադրությունը:
Այս անգամ արգելվել են «Платина», «Платина-2» և «Спасите наши души» կինոնկարները:
Հիշեցնենք. որ Ուկրաինայի Կինոյի հարցերով պետական գործակալությունը 2014 թ. օգոստոսից մինչև 2015-ի օգոստոսն արգելել է 376 ֆիլմեր և սերիալներ, որոնց մեծամասնությունը ռուսական արտադրության են եղել: