Քենիայում արգելվել է «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի ցուցադրությունը
Արևելյան Աֆրիկայում գտնվող Քենիայի իշխանությունները արգելել են երկրում «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի ցուցադրությունը, որը նկարահանվել է բրիտանական էրոտիկ սիրավեպի հիման վրա:
Ֆիլմերի դասակարգման հանձնաժողովը չի հայտնել ցուցադրման արգելքի պատճառները:
BBC-ի թղթակիցը հայտնել է, որ նման տեսակի ֆիլմերը հաճախ են արգելվում Քենիայում, քանի որ քենիական հասարակությունը բավական պահպանողական է, իսկ երկրում ժողովրդի գերակշիռ մասը քրիստոնյա է:
Նշենք, որ «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմն արդեն արգելվել է Մալայզիայում և Ինդոնեզիայում: