Սեպտեմբերի 1-ից Lada-ն կթանկանա
«АвтоВАЗ»-ը հայտարարել է գների բարձրացման մասին:
Ավտոարտադրողը գնային քաղաքականության փոփոխությունը պայմանավորում է շուկայում տիրող մրցակցային միջավայրով և մակրոտնտեսական գործոնների առկայությամբ:
Այսպես, 2015թ-ի սեպտեմբերի 1-ից Lada Granta, Lada Kalina, Lada Largus և Lada 4x4 մոդելների գները կաճեն 3%-ով:
Ընդ որում, Lada Priora-ի գինը անփոփոխ կմնա և կկազմի 435 հազար ռուբլի: