211652_close_icon
views-count11449 դիտում article-date 21:13 20-04-2015

Ավտովթար Երևանի կենտրոնում. բախվել են Mercedes-ն ու Lada-ն. Lada-ն էլ բախվել է կայանված 2 տրանսպորտային միջոցի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 20-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20-ի սահմաններում Թումանյան փողոցի թիվ 10 շենքի մոտ՝ «Մայ Սթար» կոսմետիկայի խանութի դիմաց, բախվել են՝ Երևանի բնակիչ, 37-ամյա Խաչատուր Մելքոնյանի վարած Mercedes մակնիշի 12 ՍՏ 792 համարանիշի և 26-ամյա Վահրամ Փափազյանի վարած Lada 217230 մակնիշի HO 148 Y 50 RUS համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Բախման հետևանքով Lada-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել մայթին կայանված 07 մակնիշի ավտոմեքենային, վերջինս էլ հետ է ընթացել և բախվել Acura մակնիշի ավտոմեքենային: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի աշխատակիցները: Ժամանել է նաև «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր