211652_close_icon
views-count1118 դիտում article-date 17:45 31-08-2015

Խորհրդակցություն ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում. տեսանյութ

Օգոստոսի 31-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում վարչության պետ, ոստիկանության գեներալ մայոր Աշոտ Կարապետյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն: Աշոտ Կարապետյանն անդրադարձավ քրեական հետախուզության, համայնքային ու ճանապարհային ոստիկանությունների, պարեկապահակետային և անձնագրային ծառայությունների աշխատանքներին: Խոսեց քրեակատարողական հիմնարկներից ազատ արձակվածների հետ տարվող պրոֆիլակտիկ աշխատանքների, անձնագրային բաժանմունքներում սպասարկաման որակից, համայնքային ոստիկանների բարեվարքության, պարեկապահակետային ծառայողների քաղաքացիների հետ շփման որակի բարձրացման անհրաժեշտության մասին: Թվարկավածների, ինչպես և ոստիկանների կողմից դեպքի վայրի պատշաճ պահպանության իրականացման կապակցությամբ արեց դիտողություններ և տվեց հանձնարարականներ: Կարևորեց կատարողական կարգապահության բարձրացումը բոլոր ոլորտներում: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր