211652_close_icon
views-count1704 դիտում article-date 20:01 21-12-2015

Օպերատիվ խորհրդակցություն ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դեկտեմբերի 21-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը: Քննարկվեցին հանցագործության դեպքերի բացահայտման ուղղությամբ կատարվող աշխատանքներին առնչվող հարցեր: Աշոտ Կարապետյանն անձնակազմի ուշադրությունը հրավիրեց Երևան քաղաքում կատարված և չբացահայտված սպանության, ավազակային հարձակումների, ծանր և միջին ծանրության մարմնական վնասվածքների դեպքերի բացահայտման, ինչպես և հետախուզվող անձանց հայտնաբերման հարցերին: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ենթակա ստորաբաժանումների պետերը ներկայացրին իրենց վարչական տարածքների օպերատիվ իրավիճակը և բացահայտման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները: Ամփոփելով օպերատիվ խորհրդակցությունը՝ Աշոտ Կարապետյանը ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայությունների և ենթակա ստորաբաժանումների կատարած աշխատանքները գնահատեց բավարար և տվեց մի շարք հանձնարարականներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր