211652_close_icon

Թուրք ոստիկանները հերթական անգամ հարձակման են ենթարկվել

views-count894 դիտում article-date 15:42 31-08-2015
Թուրքիայի սահմանային Շըրնաք նահանգի ճամապարհներից մեկում պայթյուն է տեղի ունեցել այն ժամանակ, երբ այնտեղով ոստիկանության ծառայողական մեքենա էր անցնում: Հեռակառավարվող ռումբի պայթյունից վիրավորվել է մի քանի ոստիկան: Ահաբեկչության մեջ թուրքական իշխանությունները մեղադրում են Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայիններին: Նշված հատվածում, որը տանում է դեպի օդանավակայան, քրդերն առավել ակտիվ են գործում: Ներկա պահին դադարեցված է երթևեկությունը: Իրավապահները որոնում են պայթյունն իրականացրած անձանց:

Նմանատիպ նյութեր