Մերկուրին կբախվի ոչ թե Երկիր մոլորակին, այլ Վեներային կամ Արեգակին. աստղագետ
Հավայան կղզիների համալսարանի աստղագետը հայտարարել է, որ Արեգակնային համակարգի անկայունության հետեւանքով առաջիկա 5 միլիարդ տարվա ընթացքում Մերկուրի մոլորակը կբախվի կամ Արեգակին, կամ Վեներային: Ընդ որում, Երկիր մոլորակը կմնա իր տեղում, մյուս մոլորակներին եւս ոչինչ չի սպառնում, գրում է Astrophysical Journal-ը:
Ռիչարդ Զեբեն բարդ հաշվարկների եւ ուսումնասիրությունների արդյունքում ապացուցել է, որ Արեգակնային համակարգն իսկապես անկայուն է եւ առաջիկա հինգ միլիարդ տարում կկորցնի Մերկուրիին՝ մոլորակների ուղեծրերի փոփոխությունների հետեւանքով:
Մասնագետի խոսքով՝ Մերկուրիի «զոհը» լինելու է ոչ թե Երկիր մոլորակը, ինչպես որոշ աստղագետներ են պնդում, այլ Արեգակը կամ Վեներան, որոնց նա կբախվի իր ուղեծրի «ապակայունացումից» մոտ 90-100 տարի անց: