211652_close_icon

Ավստրիայում բեռնատարի մեջ գտնվել են ներգաղթյալներ՝ ծանր վիճակում

views-count2745 դիտում article-date 01:02 30-08-2015
Ավստրիայի ոստիկանությունը բեռնատարի խցիկում հայտնաբերել է 26 ներգաղթյալի, այդ թվում երեք երեխայի, որոնց վիճակը ծանր է եղել: Բեռնատարի վարորդը, որը Ռումինիայի քաղաքացի է, փորձել է փախուստի դիմել, սակայն ձերբակալվել է: Ներգաղթյալները Սիրիայից են, Աֆղանստանից եւ Բանգլադեշից: Հիշեցնենք օրեր առաջ մեկ այլ բեռնատարում գտնվել էին 60-ից ավելի ներգաղթյալների դիեր: Հարուցվել է քրեական գործ:

Նմանատիպ նյութեր