Ավստրիայում բեռնատարի մեջ 50 փախստականի դի է հայտնաբերվել
Ավստրիայի արևելքում` Վենգրիայի հետ սահմանին, բեռնատարներից մեկում հայտնաբերվել են ներգաղթյալների դիեր: Մահացածների թիվը հասնում է 50-ի:
Ինչպես գրում է ավստրիական Krone պարբերականը, փախստականների մահվան պատճառը, ամենայն հավանականությամբ, եղել է թթվածնի բացակայությունը:
Ավստրիայի իշխանությունները իրավիճակից ելնելով` որոշել են խստացնել վերահսկողությունը սահմանմերձ գոտում: