Ավստրիայում բեռնատարում փակված ներգաղթյալներ են հայտնաբերվել
Ավստրիայում Գերմանիա ուղեւորվող բեռնատարի խցիկում ոստիկանները հայտնաբերել են աֆղանցի 24 ներգաղթյալների: Խցիկը դրսից եւ ներսից փակված է եղել, նրանք գրեթե շնչահեղձ վիճակում են եղել:
Ընդ որում, տեղավորվել են 3,35 մետր երկարություն եւ 1,75 մետր լայնություն ունեցող խցիկում՝ նստելով միմյանց վրա: 16-20 տարեկան ներգաղթյալներին բժշկական օգնություն է ցուցաբերվել:
Նշենք, որ տարեսկզբից ԵՄ երկրներ է հասել 340 հազար ներգաղթյալ: